Ուկրաինայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը |tert.am|

tert.am: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և մարդասիրական օգնության տրամադրումը։

«Հեռախոսազրույց է եղել մեր մեծ ընկերոջ՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում և ամբողջ աշխարհում առկա իրավիճակը։ Հուլուսի Աքարը նաև կրկնել է, որ Թուրքիան պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Շնորհակալություն ձեր աջակցության համար»,- երկուշաբթի առավոտյան գրել է Ռեզնիկովը Twitter-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով