Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորախմբերն առաջ են անցել ևս 19 կիլոմետրով. ՌԴ ՊՆ

Գլխավոր լուսանկարը՝ РИА Новости

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորախմբերն առաջ են անցել ևս 19 կիլոմետրով, վերահսկողություն է հաստատվել Խվորոստյանկա, Սուխանովկա, Արտեմ, Նովիյ Այդար բնակավայրերի վրա, Վոլնովախայի կենտրոնն արգելափակվել է։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Գրում է ria.ru-ն։

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերը ռուսական զինված ուժերի կրակային աջակցությամբ իրականացրել են հաջող հարձակողական գործողություններ և վերահսկողություն հաստատել Խվորոստյանկա, Սուխանովկա, Արտեմ բնակավայրերի վրա։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակելով գրոհը, առաջ են շարժվել եւս 19 կիլոմետրով։ Նոր Այդարը վերցվել է հսկողության տակ, իսկ Վոլնովախան ամբողջությամբ արգելափակվել է»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով