Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ուղերձով դիմել է քաղաքացիներին և հերքել տարածվող լուրերը, թե Կիևը շրջապատված է։
«Երեկոյան ռուսական ինտերնետ-հրատարակչությունները ինձ հղումով տեղեկություն տարածեցին, թե իբր Կիևը շրջափակված է, և մարդկանց տարհանումն անհնար է։ Եվ զարմանալի է, որ դա սկսեցին տարածել ուկրաինական տելեգրամյան ալիքները։ Մի հավատացեք ստերին։ Վստահեք տեղեկատվությանը միայն պաշտոնական աղբյուրներին»:
Ավելի վաղ Associated Press-ը հրապարակել է հարցազրույց Կիևի քաղաքապետի հետ, որում հարցին, թե արդյոք պլաններ կան տարհանել խաղաղ բնակիչներին, եթե ռուսական զորքերը կարողանան գրավել Կիևը, Կլիչկոն պատասխանել է․
«Մենք դա չենք կարող անել, քանի որ բոլոր ճանապարհները փակված են։ Հենց հիմա մենք շրջապատված ենք»։