Telegram-ի ալիքներն ավելի ու ավելի են դառնում չստուգված տեղեկատվության աղբյուր՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։ Մենք չունենք ֆիզիկական հնարավորություն՝ ստուգելու բոլոր ալիքների հրապարակումների ճշգրտությունը: Այս մասին իր թելեգրամյան էջում գրել է «VKontakte» սոցիալական ցանցի և համանուն ընկերության, Telegram-ի և այլ նախագծերի ստեղծողներից մեկը` Պավել Դուրովը։
«Օգտատերերին, որոնք ՌԴ-ին են և Ուկրաինայից, կոչ եմ անում կասկածանքով վերաբերվել Telegram-ում այս պահին տարածվող ցանկացած տվյալների։
Մենք չենք ցանկանում, որ Telegram-ը օգտագործվի որպես հակամարտությունների սրման և ազգամիջյան ատելություն հրահրող գործիք։ Իրավիճակի սրման դեպքում մենք կդիտարկենք կոնֆլիկտի ընթացքում Telegram-ի ալիքների աշխատանքը մասնակից երկրներում մասնակի կամ ամբողջությամբ սահմանափակելու հնարավորությունը»,- նշված է Դուրովի հայտարարության մեջ։
Այս հայտարարությունից կես ժամ անց Դուրովը գրել է․ «Շատ օգտատերեր խնդրեցին մեզ չվերանայել հակամարտության ընթացքում Telegram-ի ալիքներն անջատելու մասին, քանի որ մենք նրանց համար տեղեկատվության միակ աղբյուրն ենք։ Այս դիմումների հետ կապված՝ մենք որոշել ենք նման միջոցներ չդիտարկել։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ խնդրում եմ կրկնակի ստուգել և չհավատալ այն տվյալներին, որոնք հրապարակվում են Telegram-ի ալիքներում այս դժվարին ժամանակահատվածում»