Համացանցում տարածվող այս տեսանյութը վերագրվում է Ուկրաինայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին։ Տեսանյութը, սակայն, հին է, և այնտեղի իրադարձությունները տեղի են ունեցել դեռևս 2014-ին՝ ուկրաինական «Մայդանի» ժամանակ։
«Ukraine Investigation» յություբյան ալիքում այս տեսանյութը հրապարակվել է 2014 թ․ ապրիլին։ Տեսանյութին կից նշվում է, որ որ փետրվարի 18-ին Կիևում բնակիչները բարիկադներ են կազմել Ուկրաինայի ոստիկանական հատուկ ծառայության՝ «Բերկուտի» դեմ։
Նման իրավիճակները, սակայն, չեն բացառվում, քանի որ Ուկրաինայի իշխանությունները բնակիչներին կոչ են անում Մոլոտովի կոկտեյլներ պատրաստել։
Աննա Սահակյան