Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռների պատասխանատվությունը՝ ուկրաինական պատվիրակության բանակցությունների ժամանակ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին Զելենսկին տելեգրամի իր ալիքում գրառում է կատարել։

«Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցի ընթացքում պայմանավորվեցինք, որ ուկրաինական պատվիրակությունը առանց նախապայմանների կհանդիպի ռուսական պատվիրակության հետ ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մերձակայքում։

Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռների, ուղղաթիռների և հրթիռների պատասխանատվությունը՝ ուկրաինական պատվիրակության բանակցությունների և վերադարձի ժամանակ»,- ասված է գրառման մեջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով