Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը «մղում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արևմտյան երկրների պատժամիջոցային քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանին որպես մրցակից վերացնելուն, սակայն դա մղում է երրորդ համաշխարհային պատերազմի։ ՏԱՍՍ-ի փոխանմամբ՝ հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ 

«Այս իրավիճակում մի բան պետք է հասկանաք՝ կան նման պատժամիջոցներ, հիմա շատ են խոսում բանկային հատվածի մասին՝ գազ, նավթ, SWIFT։ Սա ավելի վատ է, քան պատերազմը։ Սա Ռուսաստանին մղում է երրորդ համաշխարհային պատերազմի։ Այստեղ մենք պետք է զուսպ լինենք, որպեսզի չխառնվենք, քանի որ միջուկային պատերազմն ամեն ինչ է»,- ասել է Լուկաշենկոն։

Նրա կարծիքով՝ Մինսկի և Մոսկվայի հակապատժամիջոցները շատ զգայուն կլինեն Արևմուտքի համար։ «Մեր պատժամիջոցները՝ Ռուսաստանի և Բելառուսի, շատ զգայուն են լինելու», – լրագրողներին ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ «հակապատժամիջոցների այս մեխանիզմները սկսել են գործել»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով