Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր չկա։
«Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի փամփուշտ չկա», – ասել է նա լրագրողների հետ զրույցում:
Լուկաշենկոյի խոսքով՝ Ուկրաինայում բռնում ու ծեծում են ռուսներին ու բելառուսներին։
«Ուկրաինան կարծես թե մղում է Բելառուսին հատուկ գործողության՝ պաշտպանելու իր քաղաքացիներին», -ասել է նա՝ հավելելով, որ Մինսկն օգնում է ուկրաինական սահմանին վիրավորներին։
«Եթե մեզ մոտ լուրջ վնասվածքներով են գալիս, մենք բուժում ենք, իսկ ի՞նչ վատ բան կա»,- նշել է նա։
Լուկաշենկոն ասել է, որ մինչ այժմ «ոչ ոք չի ռմբակոծել Կիևը»։
«Թող Վլադիմիր Զելենսկին չստի, ոչ ոք չի ռմբակոծել Կիևը», – ասաց նա: