Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը՝ որպես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման միջոց և կարծում է, որ դա ոչ միայն կվնասի տնտեսությանը, այլև կխանգարի քաղաքական կարգավորման գործընթացին։ ՏԱՍՍ-ի փոխանցմաբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ իր գերմանացի գործընկեր Աննալենա Բուրբոկի հետ հեռախոսազրույցում։
«Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը որպես խնդիրների լուծման մեթոդի, և առավել եւս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք չեն համապատասխանում միջազգային իրավունքին»,-հայտնել է նա։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Պեկինը մեծ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում իրավիճակի զարգացմանը և աջակցում է բոլոր ջանքերին, որոնք նպաստում են իրավիճակի թուլացմանը և քաղաքական կարգավորմանը։