Եթե ձեր տարածքից ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք բանակցություններ անցկացնել Մինսկում։ Մենք հիմա ասում ենք՝ Մինսկում ոչ։ Վարշավա, Ստամբուլ, Բաքու. մենք առաջարկել ենք այդ քաղաքները Ռուսաստանին բանակցությունների համար, և ցանկացած այլ քաղաք, որտեղից հրթիռներ չեն թռչում դեպի Ուկրաինա: Միայն այս կերպ բանակցությունները կարող են լինել ազնիվ և իսկապես վերջ տալ պատերազմին։ Այս մասին հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ անդրադառնալով Բելառուսում բանակցություններ անկացնելուն։
Զելենսկին իր ուղերձում դիմելով Բելառուսի ժողովրդին՝ ասաց․ «Այժմ շատ է խոսվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին, որոնք կարող են վերջ տալ այս պատերազմին և վերականգնել խաղաղությունը բոլորիս համար: Նրանք հաճախ նշում են ձեր մայրաքաղաքը՝ Մինսկը, որպես այդ բանակցությունների հարթակ, որը մենք չենք ընտրել»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Բելառուսի տարածքից չորս օր առաջ «հրթիռներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և տեխնիկա են գնացել. «Նրանք հարվածել են մեր տներին, հարվածել են մեր կյանքին»։