Մեծ յոթնյակի երկրները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Մեծ յոթնյակի (G7) երկրների արտաքին գործերի նախարարները կիրակի օրը հանդիպում կունենան, որի ընթացքում կքննարկեն Ուկրաինայի և Ռուսաստանի ռազմական գործողության շուրջ ստեղծված իրավիճակը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի NHK հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշին։

«Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված է այսօր»,- ասել է նա: Հայաշիի խոսքով՝ G7 երկրները կիսում են ընդհանուր արժեքները և պետք է շարունակեն սերտորեն համակարգել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով