Բորելը վաղը Ուկրաինայի հարցով ԵՄ ԱԳ նախարարների արտահերթ հանդիպում է հրավիրել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտնում է, որ վաղը հրավիրել է Եվրամիություն արտաքին գործերի նախարարների արտահերթ հեռավար հանդիպում։ Այս մասին ԵՄ պաշտոնյան գրել է իր թվիթերյան էջում։

«Վաղը՝ ժամը 18.00-ին, հրավիրում եմ ԵՄ արտգործնախարարների հեռավար հանդիպում՝ ընդդեմ Ռուսաստանի ագրեսիայի Ուկրաինային աջակցելու նպատակով հետագա քայլերը որոշելու համար։

Ես կառաջարկեմ Ուկրաինայի Զինված ուժերին անհապաղ օգնության փաթեթ՝ աջակցելու նրանց իրենց հերոսական պայքարում»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով