Գերմանիան մեղմացնում է ռուսական մուտքը SWIFT սահմանափակելու իր դիրքորոշումը

Գերմանիան փոխել է իր դիրքորոշումը SWIFT գլոբալ միջբանկային վճարային համակարգին Ռուսաստանի մուտքի սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ և միացել  այլ արևմտյան ուժերին՝ աջակցելով ավելի կոշտ պատժամիջոցներին, որոնց նպատակն է կասեցնել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Տեղեկությունը փոխանցում է Reuters-ը։

«Մենք հրատապ աշխատանք ենք տանում, որ սահմանափակենք SWIFT-ից անջատելու հետևանքով առաջացող կողմնակի վնասը, որպեսզի այդ գործընթացն ազդեցություն ունենա ճիշտ մարդկանց վրա: Մեզ անհրաժեշտ է SWIFT-ի նպատակային սահմանափակում»,- ասել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոկը և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն իրենց հայտարարության մեջ։

Գերմանիան ի սկզբանե հայտարել էր, որ  նախ պետք է կշռադատի նման քայլի տնտեսական հետևանքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով