Զելենսկին ՄԱԿ գլխավոր քարտուղարին ասել է, որ ՌԴ-ին պետք է զրկել Անվտանգության խորհրդում քվեարկելու իրավունքից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում գրել է, որ զրուցել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

«Ագրեսոր երկրին (Ռուսաստան- խմբ․) պետք է զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկելու իրավունքից, ՌԴ-ի գործողություններն ու հայտարարությունները որակել որպես Ուկրաինայի ժողովրդի ցեղասպանություն»,- գրել է Զելենսկին։

Նա նաև հավելել է, որ դիմել է ՄԱԿ գխավոր քարտուղարին, որ նրանք նաև օգնեն ռուս զինվորականների դիերը հանձնելու հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով