Թուրքիայում ՌԴ դեսպանատունը չի հաստատել նեղուցների փակումը ռուսական ռազմանավերի անցման համար

Ռուսական կողմը Անկարայից որևէ ծանուցում չի ստացել իր ռազմանավերի համար նեղուցները փակելու մասին, շաբաթ օրը «Ինտերֆաքս»-ին հայտնել են Թուրքիայում ՌԴ դեսպանատանը։

«Դեսպանատունը թուրքական կողմից ոչ մի պաշտոնական ծանուցում չի ստացել ռուսական ռազմանավերի համար նեղուցների փակման վերաբերյալ»,- հայտնել են ՌԴ դիվանագիտական   առաքելությունից։

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում շնորհակալություն էր հայտնել Թուրքիային՝ գրելով․ «Ռուսական ռազմանավերի՝ դեպի Սև ծով անցնելու արգելքը և Ուկրաինային զգալի ռազմական ու հումանիտար աջակցությունն այսօր չափազանց կարևոր են»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով