ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը կիրակի առավոտյան Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցով մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում։ Այս մասին շաբաթ օրը հաղորդվում է Նախագահության Twitter-ում։
«Լեհաստանը վաղն առավոտյան հրավիրում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ։ Օրակարգ. Ռուսաստանի շարունակական ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Ուկրաինային աջակցելով հանդերձ՝ մենք պետք է օգտագործենք նաև բոլոր միջազգային ֆորումները՝ դատապարտելու Ռուսաստանի գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։