Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քիչ առաջ տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնում է, որ մայրաքաղաքն ու դրա շուրջ գտնվող առանցքային քաղաքները իրենց վերահսկողության տակ են։
«Մենք դիմադրում ենք և հաջողությամբ հետ ենք մղում հակառակորդի հարձակումները։ Շատ քաղաքներում և նահանգներում մարտերը շարունակվում են։ Մենք գիտենք, թե ինչն ենք պաշտպանում։ Մենք պաշտպանում ենք մեր երկիրը, հողը, երեխաների ապագան։
Կիևը և մայրաքաղաքի շուրջ գտնվող առանցքային քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են։ Օկուպանտներն ուզում էին փակել մեր պետության կենտրոնը և իրենց խամաճիկներին դնել այստեղ, ինչպես Դոնեցկում։ Մենք խախտեցինք նրանց ծրագիրը»։