Զելենսկին ասել է, որ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է երկրին հետագա օգնությունը և հայտարարել, որ անհրաժեշտ է որոշում կայացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։
«Եկել է վճռական պահը՝ մեկընդմիշտ փակելու երկարաժամկետ քննարկումը և որոշել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: Ես ուկրաինացիներին հետագա արդյունավետ օգնությունը քննարկել եմ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ»,- գրել է Ուկրաինայի նախագահը Twitter-ում։