Գիշերը ավելի դժվար է լինելու, քան ցերեկը: Գիշերը հարձակվելու են։ Հարձակման տակ են բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ Չերնիգովը, Սումին, Խարկովը, Դոնբասը, հարավային Ուկրաինան և հատուկ ուշադրության տակ է լինելու Կիևը։ Չի կարելի կորցնել մայրաքաղաքը։ Այս մասին իր ուղերձում ասաց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Չկա և չի կարող լինել այնպիսի ճշմարտություն, որը կարող է բացատրել, թե ինչու են հրթիռակոծվում մանկապարտեզները և բնակարանային ենթակառուցվածքները։ Կիևի շրջանի Վորզելի մոտ նրանք Գրադ համակարգերով խոցել են մանկապարտեզը, Սումիի շրջանում՝ բնակելի թաղամասերին։ Ի՞նչ պատերազմ է է սա ուկրաինական մանկապարտեզում՝ ուկրաինացի երեխաների դեմ: Ովքե՞ր են նրանք, նրանք նույնպես նեոնացիստե՞ր են, թե՞ ՆԱՏՕ-ի զինվորներ, որոնք սպառնում էին Ռուսաստանին», – ասաց նա: