Լեհաստանի իշխանությունները զինամթերք են մատակարարել Ուկրաինային։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ օրը Twitter-ում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Զինամթերքով շարասյունը, որը մենք տեղափոխում ենք Ուկրաինա, արդեն հասել է մեր հարեւաններին»,- գրել է նա բեռնատարների շարասյան լուսանկարին կից։