Ուկրաինական կողմը, ի պատասխան Մինսկում բանակցություններ վարելու գաղափարի, փոխարենը առաջարկել է դրանք կազմակերպել Վարշավայում, իսկ հետո դուրս են եկել կապից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կարճ դադարից հետո ուկրաինացիներն ասացին, որ վերանայում են բանակցությունները Մինսկում անելու գաղափարը և որ հիմա ցանկանում են մեկնել Վարշավա, իսկ դրանից հետո ընդհանրապես դուրս են եկել հաղորդակցությունից, ընդմիջել են», – լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։