Ռուսաստանը Ուկրաինային հայտնել է բանակցություններ կազմակերպելու իր համաձայնությունը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ուկրաինացիներին փոխանցել ենք, որպեսզի բանակցություններ կազմակերպվեն Մինսկում։ Այդ տեղեկությունը հասցվել է ուկրաինացիներին։ Պուտինն անմիջապես զանգել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին և պայմանավորվել են, որ բելառուսական կողմն ամեն ինչ կանի, որպեսզի լավագույնս կազմակերպվի նաև պատվիրակությունների այցը և ապահովվի նրանց անվտանգությունը:
Այդ բաղադրիչը այժմ նույնպես կարևոր է, ինչպես նաև այդ բանակցություններն անմիջականորեն անցկացնելու պայմանները։ Ռուսական կողմը ՌԴ նախագահի հանձնարարությամբ անմիջապես ձևավորել է պատվիրակությունը` Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից»,- ասել է Պեսկովը: