Պուտինը բարձր է գնահատել ռուս զինվորականների գործողությունները Ուկրաինայում

Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ռուսական բանակը հաջողությամբ կատարում է իր մարտական ​​պարտքը՝ լուծելով անվտանգության ապահովման և հայրենիքի պաշտպանության խնդիրը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Անվտանգության խորհրդի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ուզում եմ ամենաբարձր գնահատականը տալ ռուս զինվորների և սպաների գործողություններին։ Նրանք գործում են խիզախ, պրոֆեսիոնալ, հերոսաբար։ Նրանք հաջողությամբ կատարում են իրենց մարտական ​​պարտքը, հաջողությամբ լուծում են մեր ժողովրդի և մեր հայրենիքի անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրը»,- նշել է Պուտինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով