Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը հայտնում է, որ Չեռնոբիլի տարածքում գամմա ճառագայթման վերահսկման մակարդակի աճի պատճառը տարածքում ռազմական տեխնիկայի տեղաշարժն ու օդի աղտոտվածության աճն են։
«Էկոկենտրոնի փորձագետները դա կապում են հողի վերին շերտի խախտման հետ, որը պայմանավորված է մեկուսացման գոտու տարածքով մեծ թվով ծանր ռազմական տեխնիկայի տեղաշարժով և օդի աղտոտվածության աճով։ Չեռնոբիլի ատոմակայանի և մնացած ենթակառոցվածքների դրությունն անփոփոխ է»,– ասվում է տեսչության հաորդագրությունում։
Ավելի վաղ տեսչությունը հայտնել էր, որ անհնար է մեկուսացման գոտում ճառագայթման վերահսկման մակարդակի բարձրացման պատճառը պարզել տարածքի օկուպացիայի և այնտեղ ընթացող մարտական գործողությունների պատճառով։