Իրանի նախագահը Պուտինի հետ զրույցում ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ, իրանական կողմի նախաձեռնությամբ: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլը։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումների մասին։ Ինչպես նաև Դոնբասի հանրապետությունների խաղաղ բնակչության պաշտպանության համար հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշման համատեքստում՝ միջազգային իրավունքին և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերով ստանձնած պարտավորություններին մասին։
Իր հերթին Իրանի նախագահը ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի մտահոգություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով