Անկարան անընդունելի է համարում ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունները |azatutyun.am|

azatutyun.am: Անկարան անընդունելի է համարում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի նկատմամբ սկսված ռազմական գործողությունները:

«Այս հարձակումը ոչ միայն անտեսում է Մինսկի համաձայնագիրը, այլև կոպտորեն խախտում միջազգային իրավունքը և լուրջ վտանգ ստեղծում մեր տարածաշրջանի և աշխարհի համար: Թուրքիան, որ հավատացած է երկրների տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքի միջոցով սահմանների փոփոխմանը», – մասնավորապես, ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել «այս անօրինական գործողությունը»՝ աջակցություն հայտնելով Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով