«Ռոսկոմնադզորը» ԶԼՄ-ներից պահանջել է տեղեկություն տարածել միայն պաշտոնական աղբյուրներից

«Ռոսկոմնադզորը» լրատվամիջոցներից պահանջել է տեղեկություն տարածել միայն պաշտոնական աղբյուրներից։

«Ռոսկոմնադզորը տեղեկացնում է լրատվամիջոցներին, տեղեկատվական ռեսուրսներին, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված հատուկ գործողության անցկացման վերաբերյալ իրենց նյութերն ու հրապարակումները պատրաստելիս պարտավոր են օգտագործել միայն ռուսական պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունը և տվյալները։

Լրատվամիջոցները կարող են տուգանվել «կեղծ տեղեկություններ» տարածելու համար, իսկ այդ նյութերը կարող են արգելափակվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով