1lurer.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հնարավորության մասին, նշել է, որ Մինսկի արտաքին քաղաքական օրակարգում կա այդ հարցը, հայտնում է РИА Новости-ն:
Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսն առաջիկայում կանի այնպես, ինչպես հարկավոր կլինի Մինսկին և Մոսկվային:
Նա նաև առաջարկել է Մինսկում անցկացնել ռուս-ուկրաինական բանակցություններ: