Մենք, ցավոք, դեռևս չենք ստացել ՀՀ գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին, ԱԺ երեք խմբակցություններին հղված մեր դիմումների պաշտոնական պատասխանները․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեսյուքյան իր էջում գրում է․

Ի պատասխան ՀՔԾ որոշումը մեկնաբանելու լրագրողների խնդրանքներին, հայտնեմ, որ մենք, ցավոք, դեռևս չենք ստացել ՀՀ գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին, ԱԺ երեք խմբակցություններին հղված մեր դիմումների պաշտոնական պատասխանները։ Միայն այդ պատասխանները ստանալու և դրանք վերլուծելու դեպքում հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե հարցը, ի վերջո, որ ուղղությամբ կշարժվի։

Բայց ուզում եմ վստահեցնել, որ այսպիսի պատասխանը ամենահավանականն էր ու այն միայն գործընթացի սկիզբն է ազդարարում, ոչ թե ավարտը։ Սա մի գործընթաց է, որն անկախ կողմերի կամքից հանգեցնելու է լայն շրջանակի օրենսդրական փոփոխությունների, որոնք, հուսանք, առհավետ կլուծեն բիզնեսի և պետական կառավարման համակարգի տարանջատման խնդիրը։ «Քաղաքացու որոշում» կուսակցության արձագանքի համար, հավանաբար, կընտրվի դրա համար ամենահարմար՝ ասուլիսի տարբերակը։ Այն տեղի կունենա պատասխանները ստանալուց հետո առավելագույնը՝ երկրորդ օրը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով