Փարիզում բնապահպան ակտիվիստները 300 լիտր արհեստական արյուն են լցրել հրապարակում |tert.am|

tert.am: Փարիզում բնապահպան ակտիվիստները, որոնք իշխանություններին կոչ են անում միջոցներ ձեռք առնել կենսաբազմազանության պահպանման համար, 300 լիտր արհեստական արյուն են լցրել Տրոկադերո հրապարակում:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, ակտիվիստներն իրենց հետ պաստառներ էին բերել՝ «Կանգնեցրեք վեցերորդ զանգվածային ոչնչացումը» կարգախոսով:

Մեկ այլ ֆրանսիական քաղաքում՝ Բորդոյում, ոստիկանությունը վեց ակտիվիստի է ձերբակալել, որոնք պայքար են մղում կլիմայական փոփոխությունների դեմ: Նրանց ձերբակալել են ֆոնդային բորսայի տարածքում պաստառներ տեղակայելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով