Աշխարհը պետք է անհապաղ գործի. որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ նշելով, ըստ նրա, հինգ գլխավոր գործողություններ.
1. Ռուսաստանի դեմ կործանարար պատժամիջոցներ անմիջապես, Ռուսաստանի անջատում SWIFT-ից
2. Ռուսաստանի լիակատար մեկուսացում բոլոր ֆորմատներով
3. Զենք և տեխնիկա Ուկրաինայի համար
4. Ֆինանսական աջակցություն
5. Մարդասիրական օգնություն
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Դաշնային խորհրդի թույլտվությամբ որոշել է իրականացնել հատուկ ռազմական գործողություն։ Այս պահին, ըստ Ուկրաինայի ԱԳ նախարարի, հարձակումներ են Ուկրաինայի քաղաքների վրա։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ողջ տարածքում մտցվում է ռազմական դրություն։