Սահմանամերձ համայնքների շուրջ 100 հազար բնակիչ պետական աջակցություն կստանա |armtimes.com|

armtimes.com: ՀՀ սահմանամերձ 5 մարզերի 81 համայնքների կոմունալ ծախսերի փոխհանտուցման համար ՀՀ պետական բյուջեից կհատկցվի 1 մլրդ 155 մլն դրամ։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։

«Մենք գործ ունենք մոտ 100 հազար շահառուի հետ»,- նիսի ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ ծրագրում ընդգրկվել են նաև 2020թ–ից հետո սահմանամերձ դարձած համայնքները։

«Հիմա հանգամանքների բերումով շահառուների թիվն ընդլայնվել է, և մենք ուղղակի լրացնում ենք, որպեսզի սահմանամերձ համայնքներում բնակվող մեր հայրենակիցներին աջակցենք կոմունալ ծախսերի գծով»,– ասաց վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով