Եվրամիությունը պատժամիջոցներով կպատասխանի Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախության ճանաչումը և դրան կպատասխանի պատժամիջոցներով:  «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի համատեղ հայտարարության մեջ։

«Նախագահ Միշելը եւ նախագահ ֆոն դեր Լեյենը վճռականորեն դատապարտում են Ռուսաստանի նախագահի որոշումը՝ ճանաչել Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ՝ կառավարությանը չենթարկվող շրջանները որպես անկախ կազմավորումներ։ Այդ քայլը միջազգային իրավունքի, ինչպես նաև Մինսկի համաձայնագրերի կոպիտ խախտում է։ Միությունը պատժամիջոցներով հանդես կգա նրանց դեմ, ովքեր մասնակից են այդ անօրինական գործողությանը», – ասվում է հաղորդագրության մեջ։

«Եվրամիությունը վերահաստատում է իր անփոփոխ աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,-եզրափակել են ԵՄ-ում:

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի նախագահները և ԵՄ դիվանագիտության ղեկավարը թվիթերում միաժամանակ հայտարարեցին, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումը միջազգային իրավունքի խախտում է.

«Ուկրաինայում երկու անջատողական տարածքների ճանաչումը միջազգային իրավունքի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Մինսկի համաձայնագրերի կոպիտ խախտում է։ ԵՄ-ն և նրա գործընկերները կարձագանքեն միասնությամբ, հաստատակամությամբ և վճռականությամբ՝ ի նշան համերաշխության [Ուկրաինայի հետ]»,- նրանք Twitter-ում հրապարակել են նույն տեքստերը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով