armtimes.com: Եվրախորհրդարանը (ԵԽ) ցանկանում է դիտորդական պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ հունիսի 23-ին Ստամբուլում կայնալիք նոր ՏԻՄ ընտրություններին։
Ermenihaber-ը հայտնում է, որ պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ պահանջն ուղարկվել է Եվրախորհրդարանում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Քաան Էսեներին։
ԵԽ-ի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ղեկավար Անդերս Կնապպեն նշել է, որ մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկումը Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Ըստ նրա՝ մասնավորապես ԿԸՀ-ն կարող է հեղինակազրկվել թուրք ժողովրդի շրջանում։