Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստի հրավիրելու մասին, որը պայմանավորված է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների հետ։

«Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների հետ կապված, հրատապ խորհրդակցություններ եմ վարել Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ և հրավիրել ԱԱՊԽ նիստ»,- նշվում է Ուկրաինայի առաջնորդի թվիթերյան միկրոբլոգում։

Նիստը մեկնարկել է Երևանի ժամանակով 22:00-ին։

Մի քանի ժամ առաջ Ռուսաստանում կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի մասնակիցները քննարկում էին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցը։ Խորհրդի անդամներին լսելուց հետո Պուտինը հայտարարեց, որ այսօր որոշում կկայացնի այդ մասով։ Բացի այդ, նաև հայտնի դարձավ, որ այսօր՝ փետրվարի 21-ին, Պուտինը ուղերձով կդիմի ռուսաստանցիներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով