Պուտինը այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է Անվտանգության խորհրդի նիստի վերջում:

«Հարգելի գործընկերներ, ես ձեր կարծիքները լսեցի: Որոշումները կընդունվեն այսօր: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հանդիպման ու խորհրդակցության համար»,-ասել է Վլադիմիր Պուտինը:

Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և խորհրդի այլ անդամներ:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով