Բայդենը կհրավիրի ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կհրավիրի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Սպիտակ տան տվյալներով՝ Բայդենը շարունակում է հետևել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և ճեպազրույցներ ստանալ զարգացումների վերաբերյալ։

«Բայդենի ազգային անվտանգության օգնականները հաստատել են, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակում ձեռնարկել Ուկրաինայի վրա»,- ասել է Փսակին՝ հավելելով, որ Ուկրաինայի շուրջ սրացումների պատճառով Բայդենը փետրվարի 20-ին հրավիրում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նիստ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով