factor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է բալիստիկ հրթիռների ներգրավմամբ միջուկային զորավարժությունների մեկնարկը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հետևել է իրավիճակային կենտրոնից բալիստիկ հրթիռների արձակմանը։
Նշվում է, որ ռազմավարական զսպման ուժերի վարժանքներն անցկացվում են ռազմական կառավարման մարմինների, արձակման մարտական հաշվարկների, մարտական նավերի և ռազմավարական հրթիռակիրների անձնակազմերի պատրաստվածությունը ստուգելու, ինչպես նաև ռազմավարական միջուկային և ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիությունը ստուգելու համար: