Շոլց․ «Ուկրաինական ճգնաժամի դինամիկան հնարավոր կլինի փոխել միայն բանակցությունների միջոցով» |azatutyun.am|

azatutyun.am: «Ուկրաինական ճգնաժամի դինամիկան հնարավոր կլինի փոխել միայն բանակցությունների միջոցով»,- այսօր, դիմելով Մյունխենի անվտանգության հարցերով միջազգային համաժողովի մասնակիցներին, հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Ես պատրանքներ չունեմ, արագորեն հաջողության հասնելու ակնկալիքներ չկան, սակայն մենք պետք է սատարենք դիվանագիտությունը՝ առանց միամտություն ցուցաբերելու», – հայտարարել է գերմանական կառավարության ղեկավարը։

«Ուկրաինայի շուրջ զորքերի կուտակումը որևէ արդարացում չունի, իսկ այդ երկրի վրա [ռուսական] հարձակումը մեծագույն սխալ կլինի», – հայտարարել է Շոլցը՝ հատուկ ընդգծելով, որ Արևելյան Ուկրաինայում իրադրության հանգուցալուծման համար «Նորմանդյան ձևաչափը որոշիչ նշանակություն ունի»։

«Եվրոպայում այսօր պատերազմի վտանգ է առկա։ Վտանգը դեռ չեզոքացված չէ», – հավելել է Գերմանիայի դաշնային կանցլերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով