factor.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ-ում Լեհաստանի ներկայացուցչության թվիթերյան գրառումից։
«Վարշավայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ հանդիպմանը ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն բարձր է գնահատել նրանց շարունակական ջանքերը օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու տարածաշրջանում կայունության ու բարգավաճման։ ԱԳ նախարարը վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբին ու անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին»,-ասվում է գրառման մեջ։