Զախարովան Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարին կոչ է արել ներողություն խնդրել ապատեղեկատվություն տարածելու համար |1lurer.am|

1lurer.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը պետք է ներողություն խնդրի ստի և ապատեղեկատվության տարածման համար՝ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը ստի տարածման համար պետք է ներողություն խնդրի Ռուսաստանի, Ուկրաինայի և Բրիտանիայի ժողովուրդներից, ինչպես նաև արևմտյան այն լրատվամիջոցներից, որոնք նրա հայտարարություններն ընդունել են որպես ճշմարտություն»,- հայտարարել է Զախարովան։

Փետրվարի 15-ին ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել էր, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին Լոնդոնի տարածած տեղեկատվությունը «դեմքը փրկելու անշնորհք փորձ էր»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով