1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման վերաբերյալ դիմում է ստացել, և այն նախագահի ուշադրության կենտրոնում է։ Այդ մասին այսօր հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով փաստաթղթին արձագանքելու հեռանկարներին՝ Պեսկովը նշել է, որ «այդ հարցով հստակ կանոնակարգ գոյություն չունի»։
«Նախագահն ստացել է դիմումը և այն ի գիտություն է ընդունել»,- հայտարարել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ «ճանաչումն առնչություն չունի մինսկյան պայմանավորվածությունների հետ»։
Վլադիմիր Պուտինը նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում ասել էր, որ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության օբյեկտիվ ցանկությունն է, սակայն դեռ հնարավորություններ կան իրականացնելու Մինսկի համաձայնագրերը: