Զախարովան հեգնել է արևմտյան լրատվամիջոցներին՝ խնդրելով Ռուսաստանի «ներխուժումների» ժամանակացույցը հրապարակել մեկ տարի առաջ |1lurer.am|

1lurer.am: Վերջերս արևմտյան երկրները համառորեն մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինա ներխուժում նախապատրաստելու համար։ Մոսկվան հերքում է նման հայտարարությունները և բացատրում, որ մամուլում «ռուսական ագրեսիայի» մասին հրապարակումները ՆԱՏՕ-ի զորքերը Ռուսաստանի սահմաններին մոտեցնելու լավ պատրվակ են՝ գրում է ՌԻԱ նովոստին:

Որոշ լրատվամիջոցներ, հղում անելով ամերիկյան հետախուզությանը, պնդում էին, որ Ռուսաստանի «ներխուժումը» Ուկրաինա տեղի կունենա փետրվարի 16-ին՝ գիշերը երեքին, սակայն դա տեղի չունեցավ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խնդրանքով դիմել է արևմտյան լրատվամիջոցներին:

«Խնդրանք ԱՄՆ-ի և բրիտանական զանգվածային ապատեղեկատվական միջոցներին՝ Bloomberg-ին, The New York Times-ին, The Sun-ին: Խնդրում եմ հրապարակեք գալիք տարվա մեր «ներխուժումների» ժամանակացույցը, որպեսզի կարողանանք արձակուրդ պլանավորել»,- գրել է Զախարովան Telegram-ում:

Մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որոնք հայտարարում էին «ներխուժման ճշգրիտ» ամսաթիվն ու ժամը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ուկրաինացիներին ավելի վաղ առաջարկել էր «զարթուցիչ օգտագործել»՝ «նման տեղեկատվության հուսալիությունը» ստուգելու համար»:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրամանագրով փետրվարի 16-ը հռչակվել է որպես Միասնության օր: Նա նաև մեկնարկել է #UAразом ֆլեշմոբը և բոլոր ուկրաինացիներին՝ անկախ դավանանքից և ազգությունից, հորդորել միանալ ակցիային: Նախաձեռնությանը միանալու համար մասնակիցները լուսանկարվում են ազգային դրոշով և նշված հեշտեգով այն տեղադրում սոցցանցերում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով