Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի Պետդումայի այսօր կայացրած որոշումը։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«ԵՄ-ն խստորեն դատապարտում է Ռուսաստանի Պետդումայի որոշումը՝ դիմելու նախագահ Պուտինին` կոչ անելով անկախ սուբյեկտներ ճանաչել Ուկրաինայի՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի կառավարական վերահսկողություն չունեցող տարածքները:
Ճանաչումը մինսկյան պայմանավորվածությունների ակնհայտ խախտում կարող է լինել»,- գրել է Բորելը։
Հիշեցնենք, որ այսօր Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ է քվեարկել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին: