Ալեն Սիմոնյանի խորհրդականը` ԿԲ խորհրդի անդամի թեկնածու |hetq.am|

hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Ալեն Սիմոնյանի խորհրդական Լևոն Սահակյանի թեկնածությունը: Սահակյանի թեկնածությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

Լևոն Սահակյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունի, դոցենտ է: 2019 թվականից աշխատում է խորհրդարանում` նախ որպես պատգամավորի օգնական, ապա աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, այժմ ԱԺ նախագահի խորհրդականն է:

Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՔՊ-ին` իր թեկնածությունն առաջադրելու համար` համոզմումք հայտնելով, որ մասնագիտական փորձառությունը կարող է լավագույնս իրացնել ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում: Սահակյանի թեկնածությունը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով