Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել. առանցքում անվտանգության հարցերն են |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսաստանին անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների տրամադրման և ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:

«Վլադիմիր Պուտինը կրկին ուշադրություն է հրավիրել ռուսական հայտնի նախաձեռնություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բովանդակային արձագանքի բացակայության վրա: Ընդգծել է նաև արևմտյան առաջատար երկրների դժկամությունը՝ Կիևի իշխանություններին մղելու Մինսկի համաձայնությունների կատարմանը, ինչը ևս մեկ անգամ դրսևորվեց փետրվարի 10-ին Բեռլինում «Նորմանդական ձևաչափի» պետությունների ղեկավարների քաղաքական խորհրդականների խորհրդակցությունների անարդյունք փուլում»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Դաշնության ղեկավարը նաև սպեկուլյացիա է համարել Ուկրաինա Ռուսաստանի ենթադրյալ ներխուժման մասին լուրերի տարածումը: Այնուհետև Պուտինը շեշտել է, որ Կիևը շարունակում է զինամթերք ստանալ Արևմուտքից, ինչը նրան կարող է դրդել ռազմական ագրեսիա սկսել Դոնբասի ուղղությամբ:

Նախագահները պայմանավորվել են բարձր մակարդակի ռուս-ֆրանսիական երկխոսության տեսադաշտում պահել նշված հարցերը: Անդրադարձ է եղել նաև Իրանի միջուկային գործարքին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով