Տիգրան Խաչատրյանը շվեյցարական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Շվեյցարիայի համագործակցության և զարգացման ծրագրի տարածաշրջանային փոխտնօրեն Վերներ Թութին և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարետտոյին։

Ստեֆանո Լազարետտոն իր խոսքում նշել է, որ Հայաստանի կառավարության նոր ծրագիրը բավականին խոստումնալից և ոգեշնչող է։ Դեսպանի խոսքով, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի և բաց տնտեսական միջավայրի շնորհիվ շվեյցարացի գործարարների շրջանում հետաքրքրվածություն է նկատվում․ նրանք դեսպանին հարցնում են՝ արդյո՞ք իսկական ժամանակն է այստեղ գործունեություն սկսելու և ստանում են դրական պատասխան։ Դեսպանը կարևորել է ներդրողների հետ տարվող անհատական և թափանցիկ աշխատանքը։

Վերներ Թութը նախարարի հետ զրույցում նշել է, որ իրենք ոգևորված են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք ուղղություններով։ Նա նախարարին է ներկայացրել Շվեյցարիայի համագործակցության և զարգացման ծրագրի գործունեությունը Հայաստանում՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության և տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։ Ծրագրի տարածաշրջանային փոխտնօրենը նշել է կազմակերպության համար առաջնահերթություն հանդիսացող նպատակները և Հայաստանի կառավարության հետ համագործակցության հնարավորությունները։

Կողմերը քննարկել են տնտեսական աճի ներառականությանն, ինչպես նաև տարածքների տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով