Սիրիան պատասխանել է Դոնալդ Թրամփին

Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Գոլանի բարձունքներում պետք է ճանաչվի Իսրայելի իշխանությունը:

Սիրիայի ԱԳՆ-ն Թրամփի հայտարարությունն անպատասխանատու է անվանել՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը «ցուցադրումը կույր հավատարմությունը սիոնիստներին և նրանց քաղաքականությանն անսահման աջակցությունը»: Այս մասին հայտնում է Սիրիական պետական Սանա գործակալությունը:

Թրամփը նշել է, որ Գոլանի բարձունքները ռազմավարական կարևոր նշանակություն ունեն Իսրայելի ու տարածաշրջանի անվտանգության համար:

Տեղեկացնենք, որ Իսրայելը Գոլանի բարձունքները վերահսկում է 1967 թվականից:

lragir.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով