Ոչ ոք պետությանը գումար չի նվիրում, նրանք վերադարձնում են պետությունից գողացված գումարները. ԱԱԾ տնօրեն

Հայտարարությունները, թե որոշ անձինք պետությանը գումարներ են նվիրում, չի համապատասխանում իրականությանը, այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Տեղեկություններ են տարածվում, թե որոշ անձինք պետությանը նվիրում են գումարներ։ Դա այդպես չէ, նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները», – հայտարարեց Ա.Վանեցյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե դրանք կատարվում են օրենքի սահմաններում, այնպես չէ՞, ԱԱԾ տնօրենը դրական պատասխան տվեց:

aysor.am

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով