ԱՄՆ Պետքարտուղարությունը Թուրքիային կոչ է արել հարգել ու ապահովել մամուլի ազատությունը |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարությունը Թուրքիային կոչ է արել հարգել ու երաշխավորել  մամուլի ազատությունն այն բանից հետո, երբ երկրում մեդիայի վերահսկող մարմինը երեք օր ժամանակ է տվել միջազգային լրատվամիջոցներին ՝պաշտոնական լիցենզիայի հայտ ներկայացնելու համար, գրում է «Ամերիկայի Ձայնի» թուրքական ծառայությունը։

«Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված մեր մտահոգությունները լավ փաստագրված են։ Մենք շարունակում ենք զգուշացնել Թուրքիային, որ հարգի և ապահովի մամուլի ազատությունը», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Ամերիկայի Ձայն»-ին ուղղված  գրավոր պատասխանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով